ՀԱՐՑ. Մոտ ընկերս եկել է Սիրիայից եւ Հայաստանում կացության կարգավիճակ պետք է ձեռք բերի: Մենք գիտենք, որ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների կացության երեք կարգավիճակ կա` մշտական, ժամանակավոր եւ հատուկ: Կուզեի իմանալ, թե այդ կարգավիճակներից յուրաքանչյուրը որ դեպքում է տրվում:
ՊԱՏԱՍԽԱՆ. (սկիզբը` նախորդ համարներում)
Հատուկ կացության կարգավիճակ տրվում է ծագումով հայ օտարերկրացիներին, կարող է տրվել նաեւ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների: Հատուկ կացության կարգավիճակ տրվում է տասը տարի ժամկետով: Այն կարող է տրվել մեկից ավելի անգամ: Հայաստանի Հանրապետության ժամանակավոր, մշտական եւ հատուկ կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են` համապատասխանաբար` ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը եւ հատուկ անձնագիրը: Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով:
եւ վիզաների վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր կլիներ, եթե ըստ տարեթվերի տեղեկացվեր, թե, ասենք, քանի մարդ է վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունից նման կարգավիճակ խնդրել: Ենթադրաբար, այդ թիվը մեծ չէ, բայց եւ կարեւոր է, թե մեր երկրում հատկապես ինչ առաքելությամբ գտնվող անձինք են կացության կարգավիճակ ստանալու անհրաժեշտություն ունենում: