Երեկ Արմեն Աշոտյանը Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակել պրոռեկտոր Գաբրիել Բալայանին: Ամենայն հավանականությամբ, հենց նրան էլ առաջիկայում կդարձնեն Բրյուսովի ռեկտոր: Թերթը հիշեցնում է, որ Գաբրիել Բալայանի հայրը ՍԴ անդամ Կիմ Բալայանն է, որի անունը վերջին շրջանում կապվեց Սամվել Բաբայանի կողմից խաբվածների հայտնի պատմության հետ: Նշվում է, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը նախկին դաշնակցական Կիմ Բալայանի բնակարանը ևս գրավադրել է բանկում: Իսկ ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը շարունակում է պայքարել Արմեն Աշոտյանի կայացրած որոշման դեմ: Երեկ մի քանի հարյուր ուսանողներ ՀՀ կրթության և գիտության նախարարության շենքի առջև բողոքի ցույց են անցկացրել` հայտարարելով, որ իրենք Բրյուսով կմտնեն միայն Զոլյանի գլխավորությամբ:
Ժողովուրդ. Ամենայն հավանականությամբ Բրյուսովի ռեկտոր կդարձնեն պրոռեկտոր Գաբրիել Բալայանին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ