Դրամի արժեզրկումը արդեն տագնապալի տեմպեր է ստանում: Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի միջին կշռված գինը կազմել է 393 դրամ 75 լումա: Ընդամենը մեկ շաբաթ առաջ մեկ դոլարը Ֆոնդային բորսայում 392 դրամ 45 լումա էր:
Առաջին հայացքից դրամի աննշան թվացող այսպիսի արժեզրկումն իրականում չի մտնում կառավարության և Կենտրոնական բանկի պլանների մեջ: Սա հանգեցնելու է հազիվ զսպվող գնաճի խթանմանը: Բացի այդ` ուշագրավ է, որ դրամն արժեզրկվում է մասնավոր տրանսֆերտների աճի ֆոնին: