Ֆրանսիայի նախագահի նախկին ընկերուհին նրա մասին գիրք է գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին ընկերուհին՝ Վալերի Տրիերվեյլերը, 320 էջանոց գիրք է գրել երկրի ղեկավարի հետ իր հարաբերությունների մասին: Զույգը հանդիպել է 2005-2014թթ.: Առաջին՝ հայացքից ամուր այդ միությունը փլուզվել է երկրի նախագահի դավաճանության պատճառով, տեղեկացնում է France 24-ը:

Վալերի Տրիերվեյլերը ծանոթացել է Ֆրանսուա Օլանդի հետ դեռևս 1988 թ.-ին, սակայն նրանց սիրավեպը սկսվել է 2005թ.-ին: Այն ժամանակ լրագրող Տրիերվեյլերը ամուսնացած էր Paris Match ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալի հետ: Նրանք պաշտոնապես բաժանվել են միայն 2010թ.-ին: Սակայն դրանից դեռ երեք տարի առաջ լրագրողն ամենուր ուղեկցում էր Օլանդին: Թեև նրանք այդպես էլ չօրինականացրեցին իրենց հարաբերությունները, բոլորը տիկին Տրիերվելյերին Ֆրանսիայի առաջին տիկին էին անվանում:

2014թ.-ին Ֆրանսուա Օլանդը դավաճանել է իր սիրեցյալին դերասանուհի Ժյուլի Գայեի հետ, ինչից հետո նրանց հարաբերություններն ավարտվել են:

Վալերի Տրիերվեյլերը շատ ծանր է տարել բաժանումը, անգամ ինքնասպանության փորձ է կատարել՝ դեղահաբեր ընդունելով: Մինչ նա հիվանդանոցում էր, Ֆրանսուա Օլանդը նրան օրական մի քանի անգամ հաղորդագրություն է ուղարկել՝ խնդրելով վերադառնալ, սակայն նրանց հարաբերություններն այլևս չվերականգնվեցին:

Վալերի Տրիերվեյլերի «Շնորհակալ են այդ պահի համար» գիրքը լույս կտեսնի սեպտեմբերի կեսին:




Լրահոս