1 ժամկետային զինծառայող զոհվել է, եվս մեկը՝ վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ՊՆ քննչական ծառայության փոխանցմամբ՝ 18.04.2012թ., ժամը 13:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում հրազենային մարմնական վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի դիակը, մեկ այլ զինծառայող ստացել է հրազենային վիրավորում:Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Վիրավոր զինծառայողը վիրահատվել է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս