Լոռիի դատախազություն ընտրախատման միայն մեկ հաղորդում է ստացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախորդ ընտրությունների ժամանակ տարաբնույթ ընտրախախտումներ են տեղի ունեցել, որոնց վերաբերյալ համապատասխան պատրաստված նյութեր եւ քրեական գործեր կան, որոնց տրվել է օրենքով սահմանված ընթացակարգ եւ ավարտ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Լոռիի դատախազ Կարեն Շահբազյանը, նշելով, որ մարզում հիմնականում ընտրախախտումներ տեղի են ունեցել ընտրատեղամասերում, որոնց վերաբերյալ հասարակությունը տեղեկացված է: “Կոնկրետ թիվ ասել չեմ կարող, բայց բավականին թվով քրեական գործեր կան` կապված ընտրախախտումների հետ”,-ասաց նա: “Ընտրությունների եւ ընտրախախտումների հետ կապված դատախազություն դեռեւս միայն մեկ հաղորդում է ստացվել` կապված Տաշիրի քաղաքապետի ու թեկնածուներից մեկի հետ, երբ թույլ չի տրվել պաստառ տեղադրել: Այլ հաղորդումներ մենք դեռեւս չունենք:  Նրա խոսքով շատ են դեպքերը, երբ վերացական հայտնում են, թե այսինչ տեղում կաշառք են բաժանում, սակայն կոնկրետ որեւէ փաստ, տեղ կամ վայր չեն նշում: Դատախազն այս առիթով հորդորեց զանգերն ավելի առարկայական դարձնել, հիշեցնելով, որ եւ կաշառք տվողը, եւ վերցնողը ենթակա են պատժի:




Լրահոս