Բացատրական աշխատանք ԵՊՀ ուսանողների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես  արդեն   նշել  էինք այսօր   Երևանի  Պետական համալսարանի  դիմաց մի  խումբ  ուսանողներ   բողողքի  ակցիա են իրականացրել: Ուսանողները   armlur.am-ի    թղթակցի հետ   զրույցում   նշել  էին, որ   Համալսարանում   2 ուսանող և  մեկ դասախոս վարակվել  են  Տուբերկուլյոզով: Ուսանողները  չեն պատրաստվում  գնալ  դասի և  պահանջում են    ախտահանել համալսարանը: Այս   հարցի  շուրջ armlur.am-ը  զրուցեց Առողջապահության նախարարի մամլո խոսնակ  Շուշան Հունանյանի  հետ: Ինչպես նշեց  նախարարի մամլո  խոսնակը. “Ուսանողների  հետ  տարվում է  բացատրական աշխատանք: Պետք չէ  խուճապի մատնվել, անհրաժեշտ  քայլերն  արվում են, ամեն ինչ  հսկվում   է: Շուշան Հունանյանի   մեկանբանմամբ`  ուսանողները  առանց որևէ  խնդրի  կարող են   հետազոտվել և հանգիստ  գնալ  դասի:




Լրահոս