ԲՀԿ-Ն Ե՞ՎՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ըստ էության համաձայնելով, որ ԱԺ այս ընտրությունները նախագահական ընտրությունների առաջին, ոչ պաշտոնական փուլն են, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե 2013թ. նախագահի ընտրություններին կոալիցիոն երեք ուժերը սատարելու են Սերժ Սարգսյանին: Մեր հիշեցմանը, թե ԲՀԿ նախագահ Ծառուկյանը նախագահի ընտրությունների մասին ամեն անգամ խոսելիս հստակ չի հայտարարում Ս. Սարգսյանին սատարելու մասին, այլ ասում է «այդ մասին հաջորդ դասին», Շարմազանովը նկատեց. «ԲՀԿ-ն կոալիցիոն հայտարարության տակ է ստորագրել, դուք, դրանից բացի, այլ փաստաթղթի մասին լսե՞լ եք: Իսկ մեզ համար հիմք է ստորագրված փաստաթուղթը»: ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց նաեւ, որ ամեն դեպքում իրենց կուսակցության առաջնորդին այլընտրանք չկա. «Իսկ ով կպաշտպանի, ով չի պաշտպանի` իր խնդիրն է»:




Լրահոս