ՈՒՂՂԱԹԻՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի աշխատանքայի այցը Սյունիք երեկ սկսվեց Ագարակից: Նա այնտեղ հասավ ուղղաթիռով, որը քաղաքացիների մոտ տարակուսանք առաջացրեց: Ագարակցի Հրաչ Սարուխանյանը, որ Երեւան-Ագարակ  ուղղությամբ տաքսի է քշում, ասաց. «Բա՜, վերտալյոտով եկավ, ի՞նչ իմանա մեր հալը: Թող քանդված ճանապարհով գար, որ վիճակներս հասկանար»: Նկատենք, որ Ագարակում մանկապարտեզի սաներն էին փուչիկներով դիմավորում ՀՀԿ առաջնորդին: Տիկին Ադելան էլ իր հաշմանդամ թոռան հետ էր եկել: Չորրորդ դասարանցին հաշմանդամի սայլակով էր: «Ուզում եմ Սերժին ասեմ` մի բանով օգնի, բուժենք, խելոք երեխայա, եթե մի բան էն չէր լինի, չէի բերի ստեղ` հրապարակ»,-ասաց Ադելան: Սակայն Ս.Սարգսյանը չնկատեց «Հավատանք, որ փոխենք» դրոշով հաշմանդամ աղջնակին, քանի որ երկու հոգի նրա ներս մտնելուն պես «փակեցին» աղջնակին:




Լրահոս