Սիրիայում արդեն 13 ամիս ձգվող քաղաքական լարված իրավիճակը խիստ բացասաբար է անդրադառնում 2012 թվականի զբոսաշրջիկային սեզոնի վրա, հայտարարել է Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Էրթուրուլ Գյունեյը։”Արաբական գարնան” հետեւանքները Թուրքիայի համար թե դրական են, թե բացասական։ Այսպես, անցած տարի զբոսաշրջիկների մի մասը Թունիս ու Եգիպտոս մեկնելու փոխարեն գերադասել են իրենց հանգիստը Թուրքիայում անցկացնել։ Բայց այս տարի մենք շատ ավելի ենք կորցրել՝ Սիրիայում տիրող լարվածության պատճառով”,-ասել է նախարարը։ 2012-ի առաջին 2 ամիսներին Թուրքիան ընդունել է 1.98 միլիոն զբոսաշրջիկի, որը 3.7 տոկոսով ավելի քիչ է, քան 2011-ի
Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը պակասել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ