ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ապրիլի 19-ին ահազանգ է ստացվել, որ Նելսոն Ստեփանյան փողոցի 44/4 շենքի մի բնակարանից գողություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1953 թ. ծնված Ալիռեզա Կ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում ընկերուհին` 1978-ի ծնված Գոհար Մ.-ն իր վարձակալած բնակարանից գաղտնի հափշտակել է ոսկյա զարդեր, 3 հազար դոլար, համակարգիչ, տեսախցիկ, բջջային հեռախոս և ճամպրուկ` պատճառելով 9.350 դոլարի նյութական վնաս: ՀՀ ոստիկանությունից armlur.am-ին տեղեկացրին, որ նույն օրը` ժամը 20.00-ին, Գոհար Մ.-ն ներկայացվել է բաժին:Նույն օրը` ժամը 11.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Զաքարիա Սարկավագի թիվ 10 տնից բերման են ենթարկել Վարդենիս քաղաքի 24-ամյա մի բնակչի:Պարզվել է, որ նա 2011-ի ամռանը, տեխնիկական միջոցների գործադրմամբ մտնելով Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի 16/1 շենքի նկուղներից մեկը՝ գողացել է լուսանկարչական ապարատ, արհեստագործական գործիքներ, հագուստ և կոշկեղեն:Երկու դեպքում էլ կատարվում է նախաքննություն:
Հայ աղջիկը թալանել է իրանցի ընկերոջը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ