Հայ արիները նշեցին Զատիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 20-ին, Գարնանային օրահավասարին՝ Լուսնի լրման օրվա կիզակետին, Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Մեծամորի պատմական տարածքում նշել են ավանդական Զատիկի տոնը:
ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կատարել են ծիսական արարողություն եւ փառաբանել են Մայր Անահիտին, ով իր Աստվածային գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը: Մայր Անահիտը նաեւ բերքատվության եւ ամենայն բերրրիության, պտղաբերության եւ մայրանալու Աստվածուհին է, եւ հայ արիներն ու ազգայնականները Աստվածամորն են դիմել՝ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու ակնկալությամբ: 
Եվ Զատիկի տոնը արիական հայերը նշում են նաեւ որպես Մայր Անահիտի հրաշագործության տոն: Հայ արիներն ու ազգայնականները ծիսական արարողությունից եւ կրակի վրայով երազանքներ պահած թռչելուց հետո, գույնզգույն ներկված ձվերով ձվախաղ կազմակերպեցին, որն ավարտվեց ազգային երգ ու պարով, գինեձոներով, ծիսական փառաբանումներով՝ վասն եւ ի փառս Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի: Վասն ազգի բարգավաճման եւ ծաղկունքի:
Այս մասին armlur.am-ին տեղեկացնու են Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոնից:




Լրահոս