Ապրիլի 19-ին` ժամը 16.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Տիգրան Պետրոսյան փողոցից բերման են ենթարկել 1983-ի ծնված Արթուր Օ.-ին, որի մոտ հայտնաբերվել է 7 գրամ կանեփանման զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: