ՄԱՐԶՊԵՏԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզի Կապան քաղաքում կուսակցական ակտիվի հետ ճաշկերույթի ժամանակ բավականին հետաքրքիր բաժակաճառ է ասել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանն ասել է, թե բոլոր այդտեղ հավաքվածները թերություններ ունեն: «Գուցե որոշները` քիչ, Սյունիքի մարզպետը` մի քիչ շատ, բայց Սուրիկը լավ տղա է: Լավ` նկատի ունեմ հայրենասեր նաեւ: Եթե հիմա ասենք` Սուրի՛կ, պետք է հանուն հայրենիքի հրկիզվես, ինքը հրապարակում կինքնահրկիզվի»,-հայտարարել է Սարգսյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այդ ճաշկերույթին ներկա է եղել մոտ 200 հոգի:




Լրահոս