«Ժառանգություն» կուսակցության համամասնական ընտրացուցակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Թեւան Պողոսյանը zham.am կայքին տված հարցազրույցում սկանդալային հայտարարություն է արել. «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունն օրերս սոցիոլոգիական հարցում էր հրապարակել, ըստ որի՝ «Ժառանգության» վարկանիշը 4 տոկոս է, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանինը՝ 2 տոկոս։ Եւ ահա Թեւան Պողոսյանը, որը չի հերքել՝ ինքն է այդ կազմակերպության հիմնադիրներից մեկը, պատասխանելով հարցին՝ «Դուք անձամբ արժանահավա՞տ եք համարում այդ հարցումները», ասել է. «Անձամբ` այո՛»: Սա ուշագրավ է նրանով, որ «Ժառանգության» ցուցակի մյուս բոլոր անդամներն ընդվզել են այդ հարցման դեմ՝ դրանք համարելով ոչ արժանահավատ:
ՐԱՖՖԻՆ՝ 2-ՏՈԿՈՍԱՆՈՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ