Նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ ՀՅԴ-ն Արմավիր քաղաքում էր: Դաշնակցականները «երեսով տվեցին» գործող իշխանությունների արած-չարածները: ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ այսօր իշխանությունը բարձրագոչ հայտարարություններ է անում, թե կողմ է թոշակների ու աշխատավարձերի բարձրացմանը, մինչդեռ, մեծամասնություն ունենալով ԱԺ-ում, դեմ էին քվեարկում սպառողական նվազագույն զամբյուղի վերաբերյալ ՀՅԴ նախաձեռնությանը:
ԱԺ պատգամավոր Արթուր Աղաբեկյանը թեեւ այս անգամ չհրամայեց, բայց բացատրեց մարդկանց, որ «ի վերջո, «Դաշնակցություն»-ը Ձեր կուսակցությունն է, ժողովրդի ծոցից դուրս եկած»: «Պետք է թույլ տա, որ այն ժողովրդին ուղղորդի դեպի ազատ, արդար, անկախ, միացյալ Հայաստան»,-ասաց նա:
Քարոզարշավը շարունակվեց համերգով, որին մասնակցում էր հայտնի երգիչ Ներսիկ Իսպիրյանը: Նա էլ իր հերթին հանրությանը հորդորեց իրենց վստահությունը տալ ՀՅԴ-ին:
ԱՅՈ՝ ՀՅԴ-ԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ