«Գումարով քվե գնելու երեւույթը ոչ միայն մերժելի է, այլեւ անիմաստ»:
Չնայած ցուցաբերած ձգտումներին` Գարեգին Նուշիկյանը, իհարկե, ինքնատիպ ոչինչ չի ասում` հայտարարելով, թե մերժելի է քվեն գնելու սովորույթը: Այդպես մտածում են բոլոր բանական մարդիկ, այլ հարց է, որ իշխանական քողի տակ թաքնված բոլոր թեկնածուներն ընտրությունից մեկ օր առաջ ձեռքի տակ եղած հնարավոր ամեն ինչ սկսում են բաժանել ընտրողներին: Ա՛յ եթե Նուշիկյանը ոչ թե գովազդային բիզնեսով զբաղվեր, այլ մուրաբաների արտադրությամբ, հաստատ այդպես չէր խոսի: Երեւում է, որ մարդը դեռ քաղաքական հասունության խնդիր ունի: Ասում է բաներ, որոնց համար դժվար թե կարողանա ապագայում պատասխան տալ: