«Ժողովուրդն արդեն գիտի` ում եւ ինչպես է ընտրելու, այնպես որ սոցհարցում պետք էլ չէ»:
Միգուցե կողմնորոշվածների թիվն իրականում մեծ է, բայց ի՞նչ կապ ունի դա սոցհարցումների հետ: Հակառակը, եթե մարդիկ արդեն որոշել են, թե որ կուսակցության օգտին են քվեարկելու, հարցումներ անցկացնելն ավելի նպատակահարմար է դառնում: Ի վերջո, դրանք ընտրազանգվածի ավելի մեծ տոկոսի տեսակետը կարտահայտեն` ավելի որոշակի դարձնելով, թե մայիսի 7-ին ինչ պատկեր կարող է արձանագրվել: Այլ հարց է, որ հարցումներն էլ ընտրությունների օրինակով կեղծվում են, բայց եւ այնպես ժամանակն է, որ Ռուստամ Գասպարյանը քարոզչությունը սոցիոլոգիայից տարբերի: Դա կարեւոր հատկություն է քաղաքականությունում լինելու համար: