ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ Է ՍՊԱՆՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում սպանվել է հայազգի գործարար Տիգրան Հովհաննիսյանը, ում հայտնաբերել են սեփական տան շքամուտքի մոտ: Այս մասին հաստատել է ՌԴ կենտրոնական հետաքննչական վարչության ներկայացուցիչ Վիկտորյա Ցիպլենկովան: «Հետաքննությամբ պարզվել է, որ ապրիլի 17-ին` ժամը 08:00-ին, Մարշալ Ժուկովի պողոտայի 19/1 շենքի վերելակի մոտ հարեւանների կողմից հայտնաբերվել է Տիգրան Հովհաննիսյանի դին»,-ասված է հաղորդագրությունում: Նշվում է, թե տղամարդը մահացել է երկու հրազենային կրակոցից, որոնք ենթադրաբար արձակվել են վարձու մարդասպանի կողմից: Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, տարվում է հետաքննություն: Սպանության այլ մանրամասներ չի հաղորդվում:




Լրահոս