Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչների հետ “Ժառանգություն” և “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունների միասնական ցուցակի ներկայացուցիչների հետ հանդիպման Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, որ տեղեկություն է ստացել քարոզարշավը գյուղապետի կողմից խոչընդոտելու վերաբերյալ: “Ինձ հենց նոր մի տեղեկություն հայտնեցին, որը շատ զայրացրեց: Ասում են, որ ավելի շատ մարդ էր հավաքված “Ժառանգության” հետ հանդիպման համար, բայց գյուղապետը վախեցրեց, եւ մարդկանց մի մասը գնացին իրենց տուն”,– ասել է նա: “Ես զարմանում եմ, գյուղապե՛տը պետք է վախենա ձեզանից, այլ ոչ թե դուք իրենից: Նա ձեր ծառան է, եթե լավ չծառայի, կարող եք այլևս նրան չընտրել,- ասել է Արզումանյանը: Օգտվելով հնարավորությունից՝”Ժառանգության” ներկայացուցիչները բոլորին հրավիրել են ներկա գտնվել մայիսի 1-ին, ժ. 19:00-ին, Երևանի “Ազատության” հրապարակում կայանալիք համերգին, որին ելույթ կունենան սիրված երգիչ և երգահան Ռուբեն Հախվերդյանը և “Ժառանգությանը” սատարելու համար Հայաստան ժամանող հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանը:
Ծովակի գյուղապետը խոչընդոտել է Ժառանգության քարոզարշավին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ