Քալիֆորնիայի եւ Նեւադայի բնակիչները կիրակի` ապրիլի 22-ին, երկնաքարի վայրէջք են դիտել: Այդ երեւույթը նահանգների բնակիչների մոտ շփոթություն է առաջացրել: Ոստիկանություն են սկսել ստացվել բազմաթիվ զանգեր տեղի բնակիչներից, որոնք պնդում էին, որ պայթյունի նման ձայն են լսել: Զոհերի եւ ավերումների մասին ոչ մի տվյալներ չկան: Ըստ գիտնականների` դա շատ վառ երկնաքար է եղել: “Այն բռնկվել եւ բեկորների է վերածվել, հետո ես այն կորցրի տեսադաշտից, քանի որ այն թաքնվել է լեռան հետեւում”, – պատմել է ականատեսը: Աստղագետները հաստատում են, որ հնարավոր է, այն չափերով եղել է “լվացքի մեքենայից քիչ մեծ”:
ԱՄՆ-ում երկնաքար է ընկել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ