Ցեղասպանության շարժական ցուցադրություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ՝ աշխարհի տարբեր երկրներում կներկայացվեն Ցեղասպանության շարժական ցուցադրություններ,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` ներկայացնելով իրենց այս տարվա անելիքները: Նա նշեց, որ վերոնշյալ ցուցադրություններից հինգը պետք է ներկայացվեն այս տարի: “ՀՀ նախագահի կողմից ստորագրվեց հրամանագիր, և ստեղծվեց Ցեղասպանության միջոցառումների համակարգման պետական հանձնաժողով: Ամեն օր տարբեր կազմակերպություններից, երկրներից ստանում ենք առաջարկներ, և մայիսին տեղի կունենա հանձնաժողովի երկրորդ նիստը և կորոշվի միջոցառումների ժամանակացույցը: Պետք է ստեղծվեն միջոցառումները համակարգող ենթահանձնաժողովներ ևս,- տեղեկացրեց Հ. Դեմոյանը:




Լրահոս