Ռոբերտ Քոչարյանն այս օրերին կրկին մեկնել է Մոսկվա: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` նա ՌԴ մայրաքաղաք է մեկնել դեռ նախորդ շաբաթ: Թե ինչու, մեզ չհաջողվեց պաշտոնապես ճշտել. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պարզապես չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Չի բացառվում, որ առաջիկայում նրանք հայտարարեն, թե Քոչարյանը, որը «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, Մոսկվա է մեկնել հերթական նիստին մասնակցելու համար: Հընթացս էլ Պուտինի հետ թեյ է խմել: Բայց «Ժողովուրդ»-ի աղբյուրները հավելում են, որ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա է մեկնել Գերմանիայի Դաշնություն այցից հետո:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ