Օրերս երեւանյան սրճարաններից մեկում կայացավ Միհրան Ծառուկյանի առաջին` «Հավատա՛, կփրկեմ» ձայնասկավառակի շնորհանդեսը: Երգչին շնորհավորելու էին եկել հարազատները, կոլեգաները, ընկերներն ու երկրպագուները: «Հավատա՛, կփրկեմ» ձայնասկավառակում ընդգրկված է 15 երգ: Նկատենք, որ ձայնասկավառակի անվանումը բավական հետաքրքիր ասոցացիա է առաջացնում` կարծես Հանրապետական կուսակցության կարգախոսը լինի` «Հավատանք, որ փոխենք»:
Ըստ մեր հավաստի աղբյուրների` օրեր հետո Միհրան Ծառուկյանն ու Լիլիթ Հովհաննիսյանը համերգներով մեկնելու են ԱՄՆ, դրանից հետո էլ Ռուսաստանի Դաշնություն: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ է լինելու «Դժվար ապրուստ» սերիալի Գոռի ճակատագիրը. հերոսը կմահանա՞, նրան կառեւանգե՞ն, թե՞…
«ՀԱՎԱՏԱ՛, ԿՓՐԿԵՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ