“Քանի դեռ Թուրքիայի իշխանությունները չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, վտանգ կա, որ Եվրամիության անդամ կդառնա մի երկիր, որն այն նույն արժեհամակարգն ունի, ինչ քեմալական Թուրքիան։ Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը եւ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ”,-Ծիծեռնակաբերդում հայտարարեց Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, Շարմազանովը նշեց, որ դրանք փաստացի սառեցված են, ու ինչպես նշել է նախագահ Սերժ Սարգսյանը, “հայաստանը որեւէ քայլ չի անի, մինչեւ քայլ չանի Թուրքիան”։
Շարմազանով. Թուրքիայում շարունակում է իշխել քեմալական արժեհամակարգը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ