Հրաբուխն արթնացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինդոնեզական Սուլավեսի կղզում սկսվել է Լոկոն հրաբխի ժայթքումը: EFE գործակալության տվյալով` հրաբուխը օդ է նետել մոխրի ու փոշու սյուն, որի հետեւանքով խառնարանից 5 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել երկրաշարժ: Շրջանի բնակչությանը խորհուրդ է տրվել չմոտենալ հրաբխին: Հիշեցնենք, որ 2011-ի հուլիսին Լոկոնի ժայթքման ժամանակ բնակչությունը տարհանվել էր հրաբխի խառնարանից շուրջ 3.5 կմ շառավղով:




Լրահոս