Թուրքական կազմակերպությունները կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թուրքիայում “Մարդու իրավունքների կազմակերպությունը” Ստամբուլում ցույց է կազմակերպել` պահանջելով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:
Թուրքական իսլամական ստեղծագործությունների թանգարանի առջև տեղի ունեցած ակցիայի վայրը պատահական չի ընտրվել. Օսմանյան կայսրության տարիներին թանգարանի կառույցը բանտ է եղել: Հենց այստեղ էլ Հայ մտավորականներին աքսորելու վճիռն այստեղ է կայացվել: Հավաքված ցուցարարները պաստառներ են պարզել, որոնց վրա գրաված է եղել “1915-ը ցեղասպանություն էր”, “Ցեղասպանությունը մարդկության դեմ հանցանք էե” և այլն: “Մարդու իրավունքների կազմակերպությունը” անդամ Մերալ Չըլդըրն այսօր ընթերցել է Կիլիկիան կաթողիկոսությանն ուղղված  նամակը, որում մասնավորապես ասված է “Պոլսի մտավորականների ձերբակալության 97-րդ տարելիցն է: 1915-ի այս օրը սկսված ձերբակալություններով սկսվեց Հայոց Ցեղասպանությունը և պատմական Արևմտյան Հայաստանում տեղակայված Կիլիկիան կաթողիկոսությունը իրեն պատկանող հողերից աքսորվեց, կորցրեց իր մշակությային և սոցիալական նշանակությունն ու Բեյրութ ուղարկվեց: Մենք այս նամակն ձեզ հղելով ուզում ենք տեղեկացնել, որ համոզված ենք` ձեր կաթողիկոսության տեղն այս հողերում է”,- ասվել է նամակում:
Ավելի ուշ խումբը քայլել է դեպի փոստային բաժանմունք և նամակն ուղարկել Կիլիկիայի կաթողիկոսությանը:




Լրահոս