Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման օրը` ապրիլի 24-ին Ազգային Ժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, թիմակիցների ուղեկցությամբ, այցելեց Հեզհեզի ձոր (Ջարդի ձոր), ուր հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության զոհերի հիշատակին:Սամվել Բալասանյանն իր խոսքում նշեց, որ չնայած ցեղասպանության արդյունքում հայ ժողովրդի կրած կորուստներն անդառնալի են, այնուամենայնիվ, հետամուտ լինելով դարասկզբի ոճրագործության միջազգային ճանաչմանը, պետք է նաև ամեն ինչ անել, որպեսզի ունենանք հզոր ու բարգավաճ Հայաստան, որի քաղաքացուն այլևս երբեք չի սպառնա ֆիզիկական ոչնչացման վտանգ:
Սամվել Բալասանյանը այցելել է Հեզհեզի ձոր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ