Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ, թիվ 41 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Դավիթ Հակոբյանը յուրօրինակ քարոզչություն է իրականացնում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա միայնակ Երեւանի ավտոկայարանից նստում է Երեւան-Իջեւան ավտոբուսը եւ մեկնում այնտեղ` քարոզչություն կատարելու: Իջեւանից էլ գնում է հարակից քաղաքներ, ասում իր խոսքը եւ դարձյալ միայնակ վերադառնում մայրաքաղաք նույն երթուղով: Հայաստանի գլխավոր մարքսիստին այս օրերին հաճախ կարելի է տեսնել ավտոկայաններում: Ինչպես հայտնի է, նա ասել էր, որ քարոզարշավի է գնում լիքը գլխով, իսկ նույն ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանը` լիքը գրպանով:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ