ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, երբ «Ժառանգություն»-ը դուրս եկավ ընտրությունները վերահսկող միասնական շտաբից, այդ կուսակցության անդամները հակաքարոզչություն են սկսել ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի դեմ, փոխարենը որեւէ թթու խոսք չեն ասում ՀՀԿ հասցեին: Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը սկսել է այդ երեք ուժերին մեղադրել ամեն ինչում, ընդհուպ` Քոչարյանին վերադարձնելու փորձերի մեջ: ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ծանրակշիռ քաղաքական ուժեր են: ««Ժառանգություն»-ը, իմ կարծիքով, մտահոգված է, որ այս ծանրակշիռ ուժերի կողքին աշխատելիս ինքը կկորցնի ինքնուրույնությունը: Ուստի ինքնուրույն խաղը վարելու տպավորություն առաջացնելու մեջ է տարանջատվելու ցանկությունը»,-նշեց նա` հավելելով, որ «Ժառանգության» ցուցակն ու իրենց իմացած նույնանուն կուսակցությունը որեւէ կապ չունեն իրար հետ:




Լրահոս