«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` երեկ` առավոտյան, Ասկերանի զորամասի զինվոր 20-ամյա Արամ Բարսեղյանը վիրավորվել է հակառակորդի կրակոցից եւ տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ նրան վիրահատել են: Նշենք, որ Արամը մայիսի վերջերին պետք է զորացրվի: Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից հաստատեցին մեր տեղեկությունը` ասելով, որ զինվորն արդեն իրեն լավ է զգում:
ԶԻՆՎՈՐ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ