«Քաղաքականությունը պետք է դադարի բիզնես լինելուց»:
Տոնուսի Աշոտի խոսքերից այնպիսի տպավորություն է, որ քաղաքականության եւ բիզնեսի հանդիպումն ու միաձուլումը պատահաբար է ստացվել: Դա այդպես կլիներ, եթե քաղաքականությունն իր ճանապարհով գնար, բիզնեսի ներկայացուցիչներն էլ հետեւողականորեն չձգտեին քաղաքականությունն իրենց համար տանիք դարձնել: Փաստորեն, հայրենի քաղաքական դաշտում մի «բիզնեսմեն» քաղաքական գործիչ էլ ծնվեց` ի դեմս մականունավոր ԲՀԿ-ականի: Մարդ, որը թեեւ պատկառելի տարիքին, նախ հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում առաջադրվել որպես պատգամավոր, քանի որ ԱԺ-ն իր տեղը չէ, հետո հանկարծ ինքնագնահատականը բարձրացավ: Իսկական տոնուս: