Առավոտ.ՀԱԿ-ը իր ընտրողներին նվիրում է ԲՀԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. “Եվ այսպես, այսօր ակնհայտ է, որ Հայ ազգային կոնգրեսն այս ընտրարշավում իր հույսը կապում է նրա հետ, որ ԲՀԿ-ն, բավականաչափ ձայներ հավաքելով, կկարողանա Սերժ Սարգսյանի նկատմամբ դրսևորել ընդդիմադիր կամ կիսաընդդիմադիր կեցվածք, ինչի արդյունքում ներկայիս նախագահի իշխանությունը կթուլանա, և առաջիկա նախագահական ընտրություններում ավելի լավ շանսեր կունենա Լևոն Տեր-Պետրոսյանը: Դրա անուղղակի հաստատումը փոխադարձ ռևերանսներն են, Վարդան Օսկանյանի և Հմայակ Հովհաննիսյանի ընդդիմադիր ելույթներն են, ինչպես նաև այն, որ առաջին և երրորդ նախագահի քարոզչությունը սևեռվել է “Ժառանգության” վրա, կարծես թե շատ կարևոր է, թե կունենա՞ այդ կուսակցությունը 5-7 հոգանոց խմբակցություն, թե՞ ոչ:
Մի խոսքով, ՀԱԿ-ը, զգալով, որ չունի բավականաչափ սեփական մարդկային և նյութական ռեսուրսներ, որոշեց ,ռեժիմի դեմ պայքարել ԲՀԿ-ի ռեսուրսների միջոցով: Մի կողմ թողնենք, թե որքանով է դա, ի վերջո, վնասելու ,ռեժիմին, որի արմատները շատ ավելի խորն են, քան որևէ կուսակցության կամ որևէ անհատի [այդ թվում` երեք նախագահների] “չար կամքը”: Խնդիրն այն է, որ, հաշվարկը, ինձ թվում է, հիմքից սխալ է. նման պահվածքով ՀԱԿ-ը իր ընտրողներին նվիրում է ԲՀԿ-ին:Եթե դու ծայրահեղ ընդդիմադիր ես, ունես որոշակի հեղինակություն և ասում ես, որ նույն իշխանության մեջ կան անտանելի, ազգակործան, աղետաբեր ավազակներ` ի դեմս ՀՀԿ-ի, և քիչ թե շատ տանելի, ,կիսամարխոշե և նույնիսկ մի քիչ էլ համակրելի ավազակներ` ի դեմս ԲՀԿ-ի, դա նշանակում է կոչ անել քվեարկել ոչ թե սեփական քաղաքական ուժի, այլ հենց ԲՀԿ-ի օգտին: Ինչո՞ւ է այդպես Հայաստանի պայմաններում. 1. որովհետև մեր պահպանողական և զգուշավոր քաղաքացիները, որպես կանոն, չեն գնում ծայրահեղականների, բղավողների, հայհոյողների ետևից և գերադասում են ,իշխանության մեջի ժողովրդի մասին մտածողներինե, 2. որովհետև ոչ միայն մեր երկրում, այլև ամենուր ընտրողները հարցին պրագմատիկ են մոտենում. եթե նրանք չեն ուզում ընտրել իշխանությանը, ապա համախմբվում են մյուս բևեռից առավել ուժեղի, ,անցնելուե առավել մեծ շանսեր ունեցողի շուրջ: Այդպես, 96 թվականին Սերգեյ Բադալյանի կոմունիստական ընտրազանգվածի զգալի մասն անցավ Վազգեն Մանուկյանին, 98-ին վերջինիս էլեկտորատը փոխանցվեց Կարեն Դեմիրճյանին և այլն:
Իսկ որ ընտրություններից հետո ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն դաշինք կկազմեն` չեմ կասկածում: Նույնիսկ գրազ չեմ գալիս զուտ մարդասիրական նկատառումներով` ինչո՞ւ օգտվեմ մարդկանց միամտությունից: Կասկածում եմ ուրիշ բանում` այդ իր ալտրուիստական խաղերից հետո ՀԱԿ-ը կհավաքի՞ 7 տոկոս ձայն: Հուսով եմ, որ կհավաքի”:
 




Լրահոս