Նիկոլը սադրո՞ւմ է Սամվելին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սամվել Ալեքսանյանի ընտրական շտաբի հայտարարությունը :Վերջին օրերին կրկին իր անապացույց և սադրիչ հայտարարություններով է սկսել հանդես գալ թիվ 7ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը և նրա նախընտրական շտաբը: Մինչ վերջերս հետապնդման մոլուցքով տառապող այդ թեկնածուն և իր կողմնակիցները այժմ էլ սկսել են մեղադրել նույն ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանին`  իբր “ընտրակաշառքներ” բաժանելու կամ նման խոստումներ տալու մեջ: Սամվել Ալեքսանյանի ընտրական շտաբը պաշտոնապես հայտարարում է, որ վերոնշյալ պնդումներն ամբողջովին հիմնազուրկ են և ընդամենը բխում են իր մոտալուտ ջախջախիչ  պարտությունն ակնհայտորեն զգացող Նիկոլ Փաշինյանի ընտրական մարտավարությունից: Մեր կողմից բազմիցս նշվել է, որ այդ մարտավարության հիմնական մեխը ի սկզբանե եղել է սադրիչ հայտարարություններով և գործողություններով թիվ 7 ընտրատարածքում ընտրությունների ընթացքի վրա ստվեր գցելը: Դրա վկայություններն են ընտրարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների ջանքերով հրահրված միջադեպերը, Սամվել Ալեքսանյանի հասցեին վիրավորանք պարունակող հայտարարություններն ու քարոզչական նյութերը, ինչպես նաև հիմնազուրկ դիմումները զանազան պետական ատյաններ:
Սամվել Ալեքսանյանի ընտրական շտաբը` նկատի ունենալով թիվ 7 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի առաջադրման իրական նպատակները, վերստին կոչ է անում ընտրատարածքի բնակչությանը` զերծ մնալ այդ թեկնածուի կողմից հրահրվող սադրանքներից:Համոզված ենք, որ բոլոր նման անպատվաբեր գործողությունների պատասխանը մեր ընտրողները կտան մայիսի 6-ին իրենց քվեարկությամբ”:




Լրահոս