Խորհրդարանական ընտրությունների լուսաբանման վերաբերյալ Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը (2012 թ. ապրիլի 8-17) ցույց է տվել, որ նշված տասնօրյակում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն համաչափ են լուսաբանել: շտադիտարկումն իրականացնող : Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ապրիլի 25-ին հրավիրված ասուլիսում տեղեկացրեց, որ զարմացած է քարոզարշավի պատասխանատու եւ բարեխիղճ լուսաբանմանումից:”Հիմնական թերությունը բարձրաստիճան պաշտոնյաների` ընտրությունների հետ կապ չունեցող, հրապարակային միջոցառումներին մասնակցության ակտիվ լուսաբանումներն են”,- ընդգծեց Նավասարդյանը: Նա շեշտեց, որ ԵՄԱ-ի կողմից իրականացվող մշտադիտարկման մեթոդաբանությունը իրակականացման մեթոդիկայով եւ մասշտաբներով էականորեն տարբերվում է ՀՌԱՀ-ի կողմից իրականացվող հետազոտությունից:”Այս անգամ մենք ընդգրկել ենք, ոչ միայն բանավիճային եւ լրատվական հաղորդումները, այլեւ ողջ եթերը բացառությանմբ քաղաքական, սոցիալական եւ առեւտրային գովազդից”,- ասաց ԵՄԱ նախագահը: Նա չհերքեց, որ կան հեռուստաալիքներ, որոնք փորձում են արհեստականորեն պահպանել լուսաբանման հավասարակշռությունը, որոնց Նավասարդյանը հորդորեց միայն մշտադիտարկման դրական ցուցանիշներ ունենալու համար արհեստականորեն “բալանս չպահպանել”, այլ մասնագիտորեն եւ օբյեկտիվ մոտենալ հարցին:Մշտադիտարկման մեջ ընդգրկված 7 հեռուստաալիքներից քաղաքական ուժերի նկատմամբ առավել հետաքրքորություն են ցուցաբերել “Արմնյուզ”, “Կենտրոն” եւ “Երկիր Մեդիա” հեռուստաալիքները: Եթե վերջին երկու հեռուստաալիքները ակտիվություն են ցուցաբերել մշտադիտարկման բոլոր փուլերում, ապա ,Արմնյուզըե նախընտրական գործընթացների լուսաբանման հաճախականությամբ եւ ծավալով առաջատար է դարձել` աստիճանաբար ավելացնելով դրանց նկատմամբ ուշադրությունը: Հետազոտված մյուս հեռարձակողների համեմատ ներքաղաքական իրավիճակը քիչ են լուսաբանել Հ1-ը, ,Արմենիանե եւ ,Շանթե-ը: Քաղաքական ուժերի նկատմամբ ուշադրությունը` համաձայն մշտադիտարկման արդյունքների, առավել համաչափ է բաշխվել Հ2 հեռուստաալիքում: Կուսակցություններին հատկացրած եթերաժամի առումով ամենաշատ տարբերություն արձանագրվել է “Կենտրոն”-ում, ուր ” Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը, ինչպես եւ մշտադիտարկման բոլոր նախորդ փուլերում, լուսաբանման ծավալով ճնշող առավելություն ուներ իր մրցակիցների նկատմամբ: Մեկ կուսակցություն` ՀՅԴ -ի առավելությունն եղել է նաեւ “Երկիր Մեդիա” հեռուստաալիքում, սակայն ի տարբերություն “Կենտրոնի” այստեղ մյուս կուսակցությունների նկատմամբ ուշադրությունը հարաբերականորեն համաչափ է բաշխվել:Հետազոտված բոլոր ալիքների արդյունքների հանրագումարով ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն առաջատարների եռակ են կազմել երկու ցուցանիշներով` անդրադարձների հաճախականությամբ եւ եթերաժամանակով:
Բորիս Նավասարդյանը զարմացած է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ