Գյումրիում մանկապիղծը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Շիրակ կենտրոնի” փոխանցմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է 2011թ. դեկտեմբերի 4-ին Գյումրիում տեղի ունեցած մանկապղծության դեպքով դատավարությունը: Գյումրու բնակիչ 25-ամյա Վարդան Ղազարյանը Գյումրու գիշերօթիկ դպրոցներից մեկի 10-ամյա սանին բռնաբարելու մեղադրանքով դատարանի կողմից դատապարտվել է 12 տարվա ազատազրկման և 50.000 դրամ տուգանքի: Վերջինս, խոստովանելով իր մեղքը, դատարանից խնդրել է մեղմել սահմանված պատիժը:Այս մասին տեղեկացնում է Շիրակ Կենտրոնը: Թեև մեծ աղմուկ հանած և Գյումրիում նախադեպը չունեցող մանկապղծության այս դեպքին “Շիրակ կենտրոնը” բազմիցս է անդրադարձել, ինչպես նաև անհայտ բարերարների աջակցությամբ զգալի օգնություն է տրամադրել սեռական ոտնձգության ենթարկված աղջնակի` ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում բնակվող բազմազավակ ընտանիքին, այնուամենայնիվ մի շարք հարցեր դեռևս մնում են անպատասխան… Արդյո՞ք այս երեխան Գյումրիում տիրող համատարած աղքատության և երեխաների հանդեպ անուշադրության հերթական զոհը չէ: Արդյո՞ք այս ցավալի դեպքը տեղի կունենար, եթե գիշերօթիկ դպրոցի տնօրինությունն ու մանկավարժները, երեխայի ծնողներն ու հարևանները, ինչպես նաև մարզային ու տեղական իշխանություններն ու համապատասխան կազմակերպություններն անհրաժեշտ ուշադրություն և գործունեություն ծավալած լինեին սոցիալապես անապահով երեխաների հանդեպ կիրառվող բռնության դեպքերը կանխարգելու ուղղությամբ և այլն:




Լրահոս