Տաշիրի քաղաքապետ Նշան Սաղոյանը ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
“Սույն հայտարարությամբ հարկ եմ համարում տեղեկացնել, որ մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններից, կուսակցությունների դաշինքից և թիվ 32 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցված թեկնածուներից առ այսօր ոչ բոլորն են դիմել Տաշիրի քաղաքապետարան՝ համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար սահմանված անվճար և վճարովի տեղերից օգտվելու համար: Հետագա հնարավոր շահարկումներից զերծ մնալու նպատակով՝ մեկ անգամ ևս, բոլոր թեկնածուներին հիշեցնում եմ, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն՝ նրանք իրավունք ունեն իրենց քարոզչական պաստառները փակցնել քաղաքապետարանի կողմից անվճար հատկացվող տեղերում՝ հավասար մակերեսներով, ինչպես նաև օգտվել վճարովի տարածքներ ստանալու իրավունքից”: