Խրախուսվում են լավագույնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հանրակրթական դպրոցների մի խումբ ուսուցիչների շնորհվել են որակավորման առաջին աստիճանի տարակարգեր: Հրամանի համար հիմք է ընդունվել ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման հավելված 3-ի 8-րդ և 14-րդ կետերի, հավելված 4-ի 2-րդ կետի պահանջները և հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի 2012 թվականի ապրիլի 23-ի թիվ 1 որոշումը: Տարակարգերի շնորհումը հանրակրթության ոլորտում իրականացված բարեփոխումների գերակա սկզբունքներից է, որի նպատակը հանրակրթության ոլորտում արհեստավարժ մասնագետների խրախուսումն է ու համապատասխանաբար կրթության որակի բարձրացումը: 
Համաձայն հրամանի` համապատասխան ուսումնական հաստատություններին կտրամադրվեն ֆինանսական միջոցներ՝ ՀՀ կառավարության սահմանած չափով տվյալ ուսուցիչներին հավելավճար տալու համար։




Լրահոս