Չինացի գիտնականները կլոնավորել են գենետիկորեն վերափոխված ոչխար, որի միսը, ի տարբերություն սովորական ոչխարների մսի պարունակում է մարդու առողջության համար օգտակար նյութեր,- գրում է Daily Mail-ը: Ոչխարը , որը կրում է Պենգ-Պենգ անունով ոչխարը ծնվել է 5.74 կգ քաշով երկրի արեւմտյան Խինյանգ նահանգի լաբարատորիաներից մեկում: Պեկինի Գենոմիկայի ինստիտուտի առաջատար գիտնական Դու Յատոն ասել է, որ կենդանին շատ լավ է իրեն զգում:
Դուն եւ նրա գործընկերները գերհագեցած ճարպային թթուների արտադրության համար պատասխանատու գենը տեղադրել են մեկ այլ ոչխարի ականջից վերցված դոնոր բջջի մեջ: Այնուհետեւ բջիջը տեղադրվել է չբեղմնավորված ձվարանի մեջ եւ տեղափոխվել փոխնակ ոչխարի արգանդի մեջ: Չինաստանի իշխանությունները բնակչությանը բավարար սննդով ապահովելու հարցում զգալի խնդիրների են բախվում: Վերջին տարիների ընթացքում երկրի կառավարությունը ստիպված աջակցում է գենետիկորեն վերափոխված սննդի արտադրության: