Հայաստանի գավաթի 2011/12թթ. խաղարկության եզրափակիչ “Շիրակ”-“Իմպուլս” հանդիպմանը ներկա է լինելու նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ապրիլի 29-ին կայանալիք գավաթի եզրափակիչը տեղի է ունենալու Գյումրու քաղաքային մարզադաշտում, որը վերանորոգումից հետո բացում է իր դռները:
Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին Գյումրի է մեկնելու խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, որի ընթացքում ունենալու է մի շարք հանդիպումներ, իսկ 16:30-ից ներկա է լինելու գավաթի եզրափակչին:Ի դեպ, ապրիլի 29-ին Գյումրիում տեղի է ունենալու նաև ՀՖՖ ժողովը` ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ: