Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է ՄԻԵԴ. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ադրբեջանում գերության ընթացքում սպանված Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով, խնդրելով` ՄԻԵԴ միջամտությունը Կ.Պետրոսյանի դին անհապաղ եւ անվնաս ընտանիքին վերադարձնելու նպատակով: Պետրոսյանի ընտանիքի շահերը ներպետական վարույթներում եւ ՄԻԵԴ-ում ներկայացնելու նպատակով աշխատանքային խմբում ներգրավվել են մարդու իրավունքների միջազգային իրավունքի ոլորտի փորձագետներ: Պետրոսյանի ընտանիքը ՄԻԵԴ-ում ներկայացնում են մարդու իրավունքների ոլորտի իրավաբաններ Քրիստինա Գեւորգյանը, Արա Ղազարյանը եւ Վահե Գրիգորյանը, ինչպես նաեւ իրավապաշտպաններ Լարիսա Ալավերդյանը եւ Արտակ Զեյնալյանը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս