«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիի քաղաքապետարանի մոտ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին Գյումրիում սիրով «Սպիտակ արջ» են անվանում: Նախօրեին Արթուրին դիմավորելիս, ի պատիվ նրա, քաղաքապետարանի շենքի մուտքի վերեւում, Շիրազի նկարի տակ մի խաղալիք արջ էին ամրացրել` որպես Ալեքսանյանի խորհրդանիշ: Այս խիստ կրեատիվ մտահղացումը գյումրեցիների ծիծաղն էր շարժել, քանի որ մարդիկ նկատել էին, որ արջը «մրոտ» է, անլվա եւ ավելի շատ գայլի է նման: «Էդպես որ լինի, քաղաքապետարանի սաղ անձնակազմի կենդանակերպերը կաբինետների վրա պետք է խփեին»,- կատակում էին գյումրեցիք: Հանդիսության մեխը քաղաքապետի հայտնվելն էր ֆայտոնով, նրա հետեւից սլանում էին ջիպերը, որ հանկարծ հասարակ ֆայտոնչու հետ չշփոթեն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: