ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին աշխատանքից ազատվել է Մարալիկի ոստիկանապետ Համբարձում Տոնոյանը: Պարզեցինք, որ «Ժողովուրդ» օրաթերթի նախորդ համարի հրապարակման հիման վրա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անմիջապես ծառայողական քննություն է նշանակել Մարալիկի ոստիկանությունում: Շաբաթ օրը համապատասխան հանձնաժողովն այցելել է Մարալիկ, ուսումնասիրություններ կատարել եւ պարզել, որ, իրոք, Տոնոյանի գլխավորած կառույցում չեն արձանագրվել հանցագործությունների մասին ահազանգերը: Արդյունքում` Մարալիկի ոստիկանապետը հրաժեշտ է տվել իր պաշտոնին: «Ժողովուրդ»-ը երեկ` ողջ օրվա ընթացքում, բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել` շնորհակալություններով. «Վերջապես արդարությունը հաղթեց, ազատվեցինք էդ միլպետից»: Հիշեցնենք, որ Մարալիկի ոստիկանությունը չէր արձանագրել վերջերս տեղի ունեցած գողության չորս դեպք Մարալիկում եւ դրան հարակից Քարաբերդ գյուղում:




Լրահոս