Ֆիլիպինների իշխանությունները տարհանում են Մայոն հրաբխի մոտակայքում գտնվող գյուղերի բնակիչներին՝ հրաբխի հնարավոր ժայթքման սպառնալիքի պատճառով: «Ռոյթերս» գործակալության տեղեկություններով՝ արդեն տարհանվել է 12 հազ. մարդ:
Ավելի վաղ հրաբխի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել, ինչը կարող է վկայել մոտալուտ ժայթքման մասին:
Գիտնականները զգուշացնում են, որ վտանգավոր ժայթքումը կարող է տեղի ունենալ մոտակա շաբաթների ընթացքում:
Մայոն հրաբուխը գտնվում է Լոսոն կղզու վրա: Դա Ֆիլիպիններում ամենաակտիվ հրաբուխներից և զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկն է, տեղեկացնում է BBC-ն: