«Լոնդոնի City համալսարանի գիտնականները պարզել են, որ շուտով տղամարդիկ ավելի երկար են ապրելու` շնորհիվ առողջ ապրելակերպի»,-գրում է Daily Mail-ը: Այս եզրահանգումը բավական կարեւոր է, քանի որ տղամարդիկ ներկայում կանանց համեմատ ավելի կարճ են ապրում եւ ավելի շատ են հակված դժբախտ պատահարներից ու լուրջ հիվանդություններից մահանալուն: Սակայն այս տեսակետի հետ համամիտ չեն Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական կենտրոնի աշխատակիցները, որոնք կարծում են, որ, այնուամենայնիվ, տղամարդկանց չի հաջողվի երկարակեցության պայքարում գերազանցել կանանց:
ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐ ԵՆ ԱՊՐԵԼՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ