Վթարի է ենթարկվել նաեվ ԱԺ պատգամավորին ուղեկցող Պորշ Կայենը. (լրացված) (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը armlur.am-ին նոր մանրամասներ հայտնեց այսօր ժամը 16։30-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 84 կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարից, որի ժամանակ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս եկել և ձորակում էր հայտնվել ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող “Ռենջ Ռովեր” մակնիշի 09 TT 990 համարանիշի ավտոմեքենան։ Գ. Շամշյանին հայտնի է դարձել, որ “Ռենջ Ռովերը” վարել է Երևանի բնակիչ 29-ամյա Արման Պապոյանը։ Բացի Աշոտ Աղաբաբյանի մեքենան, նշված վայրում վթարի է ենթարկվել նաև Աղաբաբյանին ուղեկցող ,Պորշ Կայենե մակնիշի 033 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան, որը վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Տիգրան Հովսեփյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված համարանիշը հաշվառված է Ազգային ժողովի հաշվեկշռում։
Հիշեցնենք նաև, որ Գ. Շամշյանը հայտնել էր, որ վթարի պատճառը եղել է ձնակարկուտը։




Լրահոս