![](https://armlur.am/wp-content/uploads/2012/04/27//23203.jpg)
“Օրինաց երկիր” կուսակցության համամասնական ընտրացուցակից ինքնաբացարկ է հայտնել այդ կուսակցության նախկին խոսնակ Սուսաննա Աբրահամյանը: “Ժողովուրդ”-ը տեղեկացել է որ վերջինս ՕԵԿ-ից հեռանալու մասին նաև դիմում է ուղարկել: Եվ կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստում ընդունել են Աբրահամյանի ինքնաբացարկի դիմումը: Թերթը նշում է, որ այս օրերին ՕԵԿ համամասնական ընտրացուցակի թեկնածուները շարունակաբար ինքնաբացարկներ են հայտնում կուսակցության ներսում լուրջ տարաձայնությունների պատճառով: Ի դեպ, “Օրինաց երկիր”-ը միակ կուսակցությունն է, որտեղ ամենաշատն է ինքնաբացարկ գրանցվել: