Հնդկաստանի Ջոդպուր քաղաքի բնակչուհի Լաքսմի Սարգարան , ով 1 տարեկանում ամուսանացել է այժմ ամուսնությունից 18 տարի անց որոշել է ամուսնալուծվել: Ամուսնության պահին նրա ընտրյալը՝ Ռաքեշը եղել է 3 տարեկան: “Ես շատ տխուր էի, շատ էի խնդրում ծնողներիս, որ օգնեն ինձ, սակայն նրանք համաձայն չէին իմ դիքորոշման հետ”,- ասել է Լաքսմին:
Դիմելով սոցիալական ծառայությունների օգնությանը, 18-ամյա աղջկան հաջողվել է հասնել ցանկալի արդյունքին: Նշենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն` հնդիկ կանանց 47%-ը որոնք այժմ 20-ից 24 տարեկան են, ամուսնացել են միչև 18 տարեկանը: