Ընդունելություն Ժառանգությունում` ԵԺԿ խմբակցության փոխնախագահի պատվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգության” կենտրոնական նախընտրական շտաբում, այսօր` ապրիլի 27-ին, տեղի է ունեցել ընդունելություն` ի պատիվ Եվրոպական խորհրդարանում Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխայի: Ընդունելությանը ներկա էին ԱԺ “Ժառանգության” պատգամավորներ, կուսակցության վարչության, համամասնական ցուցակի անդամներ: Ողջունելով Խայմե Մայոր Օրեխայի այցելությունը նախընտրական Հայաստան եւ ԵԺԿ դիտորդ անդամ “Ժառանգության” շտաբ, կուսակցության միջազգային քարտուղար եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նշել է.”Իբրեւ Հայաստանի ժողովրդավարական հեռանկարին հավատարիմ քաղաքական ուժ` “Ժառանգությունն” անցած 5 տարիներին խորհրդարանում ու նրանից դուրս պայքարել է ժողովրդավարության, մարդու իրավունքների ու արժանապատվության եւ եվրոպական արժեքների համար, որոնք կիսում ենք ԵԺԿ մեծ ընտանիքի մեր գործընկերների հետ: Մենք հավատում ենք, որ առաջիկա ընտրություններում, հավատարիմ մնալով փետրվարի 10-ին Բրյուսելում ստորագրված հուշագրի մեր հանձնառություններին, “Ժառանգությունը” կարձանագրի լուրջ հաջողություններ, եւ Հայաստանը եվրոպական կառույցներին ավելի սերտ ինտեգրելու նոր հնարավորություններ կստանաե:  Խայմե Մայոր Օրեխան ողջունել է ներկաներին՝ իր ուրախությունը հայտնելով Հայաստան այցելության կապակցությամբ: Նա տեղեկացրել է, որ ԵԺԿ անդամ հայաստանյան երեք կուսակցությունների հետ հանդիպումների շարքը սկսում է “Ժառանգությունից”: “Եվրոպան, որքան էլ որ այս պահին ազդված է տարատեսակ ճգնաժամերից, հատուկ արժեքների միություն է, եւ ես ուրախ եմ, որ Հայաստանը մաս է կազմում այդ ընտանիքի եւ բռնել է եվրաինտեգրման ճանապարհը: Կարեւորելով ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, խոսքի ազատության ապահովումը եւ Հայաստանի ընդհանուր ժողովրդավարացումը` ես “Ժառանգությանըե մաղթում եմ հաջողություններ մայիսի 6-ի ընտրություններում եւ ցանկանում, որ այդ ընտրություններում հաղթի Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությունը”,- ԵԺԿ-ի ուղերձը փոխանցել է Խայմե Մայոր Օրեխան:




Լրահոս