Ապրիլի 20-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ Երեւանի թիվ 190 դպրոցում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը ընտրակաշառք են բաժանել: Այս հրապարակումը հիմք ընդունելով՝ ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը դիմել է թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` Ալեքսանյանի գրանցումը չեղյալ հայտարարելու համար: Եւ ահա երեկ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր զանգահարել պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանը` հայտարարելու, որ պատրաստվում է «Ժողովուրդ» օրաթերթին դատի տալ:
-Ես ձեզ դատի եմ տալու, որ իմ մասին սուտ-սուտ բաներ եք գրել: Ինչի՞ եք գրել, թե ես կաշառք եմ բաժանել: Տենց բան չկա, հերքե՛ք:
-Այդ դեպքում ի՞նչ էիք անում ապրիլի 19-ին թիվ 190 դպրոցում:
-Հրավիրել էին «Երկու աստղ» միջոցառմանը մասնակցելու:
-Հենց այդ միջոցառումն էլ հիմք տվեց Նիկոլ Փաշինյանին` վիճարկելու Ձեր թեկնածության օրինականության հարցը: Ի՞նչը հերքենք:
-Մինչեւ էդ էլ Նիկոլ Փաշինյանը մեզ մեղադրում էր, որ իրան նույն կանայք, որ մեր կողմնակիցն են, հետապնդում են: Ես ասեմ` մարդիկ, որ երկար ժամանակ փախած են լինում, սկսում են տառապել ՎՈվՌÿ տՐպրսպՊՏՉՈվՌÿ-ով (հետապնդման մանիայով): Չեմ զարմանա, որ մի քանի օր հետո մեր լավ ախպերը ասի, թե «Համլետի» հոր ուրվականը իրա հետեւից ա ընկել: Նիկոլի ու իրա մարդկանց սարքած շանտաժները 30 վայրկյան են:
-Դուք վիրավորում եք Ձեր մրցակից թեկնածուին, բայց չեք ասում` որն է Ձեր հակափաստարկը ներկայացված մեղադրանքներին:
-Էդ ինչ կա, սաղ սուտ են, ի՞նչ փաստարկ, ա՛յ ազիզ ջան: Հիմա ինքը հասկացավ, որ կրվելու է, սկսել է փչացնել ամեն ինչ: Ուզում ա ընտրությունները հիմիկվանից հարամի: Վերջ:
Հ. Գ. «Ժողովուրդ»-ը սպասում է Սամվել Ալեքսանյանի ներկայացնելիք հայցին:
ԴԱՏԻ Է ՏԱԼՈՒ «ԺՈՂՈՎՈՒՐԴ»-ԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ